Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
03.06.2008 | 00:00

Անցած շաբաթ ՀՀ ոստիկանությունում կադրային լուրջ փոփոխություններ իրականացնելուց հետո Սերժ Սարգսյանը, այդ համակարգում վերադասավորումների գործընթացը շարունակելուն զուգահեռ, ձեռնամուխ է լինելու նույնպիսի փոփոխությունների նաև Ազգային անվտանգության համակարգում: Ըստ նախագահական նստավայրին մոտ կանգնած աղբյուրների` կենսաթոշակի անցնող ԱԱԾ ներկայիս ղեկավար Գորիկ Հակոբյանին, ամենայն հավանականությամբ, փոխարինելու կգա ԱԱԾ գեներալ-մայոր, ԱԱԾ ներկայիս ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը: Նույն աղբյուրի համաձայն` նրա նշանակման հարցում վճռորոշ դեր է խաղացել ռուսաստանյան համապատասխան կառույցների կարծիքը: Ժամանակին Լենինգրադի ՊԱԿ-ի բարձրագույն հաստատությունն ավարտած և կադրային չեկիստ հանդիսացող Ֆ. Ցոլակյանը բավականին ընկալելի և վստահելի գործընկեր է համարվում Ռուսաստանում:

Դիտվել է՝ 12177

Մեկնաբանություններ